կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները Փոթիի մրցաշարի մրցանակակիր են դարձել

Բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները Փոթիի մրցաշարի մրցանակակիր են դարձել

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է պատանի հայ շախմատիստների հաջողությունները: Նա տեղեկացրել է, որ բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները Փոթիի մրցաշարի մրցանակակիր են դարձել:

««Նանա Ալեքսանդրիայի գավաթ - 2022» շախմատի 15-րդ միջազգային փառատոնին գերազանց ելույթ ունեցավ Գաբրիելա Հարությունյանը (մարզիչ՝ Գ. Ալավերդյան): Նա, 9 խաղից վաստակելով 8.5 միավոր, միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը մինչև 10տ. աղջիկների մրցապայքարում:

Հրաշալի հանդես եկավ նաև մեր դպրոցի մյուս սանը՝ Մանվել Առաքելյանը (մարզիչ՝ Վ. Բաղդասարյան), որը մինչև 12տ. տղաների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:

Մինչև 10տ. տղաների պայքարում երկրորդ մրցանակին արժանացավ Գոռ Դաբաղյանը (մարզիչ՝ Յ. Համբարձումյան): Իրենց բարձր վարպետությունը հաստատեցին և մրցանակային տեղեր նվաճեցին մեր մարզադպրոցի մարզիչներ Սիմոն Մկրչտյանը և Գևորգ Ալավերդյանը:

Կարևոր է ընդգծել, որ Բարձրագույն վարպետության մարզադպրոցի ջանքերով պատանի շախմատիստները ապագայում ևս կմասնակցեն տարատեսակ միջազգային մրցաշարերի»,- գրել է նա:

  • Կիսվել: