երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր. Միրզոյան

Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ ասել է.

«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը»։

Միրզոյանը նաև նշել է՝ «Վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները հասցվել են դաշնակցային փոխգործակցության որակապես նոր մակարդակի, որն աչքի է ընկնում բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությամբ, լայն իրավապայմանագրային դաշտի հետևողական կատարելագործմամբ, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում արդյունավետ գործընկերությամբ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: