ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ աջակցելու մեր 17 ռազմագերիների վերադարձին. Փաշինյան

Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ աջակցելու մեր 17 ռազմագերիների վերադարձին. Փաշինյան

Բարձր եմ գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերը՝ աջակցելու մեր 17 ռազմագերիների վերադարձին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ միասին կշարունակենք առաջընթաց արձանագրել ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների. հայտնի են նրանց անունները:

 

  • Կիսվել: