Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, և այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և հայ այլ գերիների նկատմամբ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատական հերթական ֆարսի ժամանակ ներկայացվել են իբրև թե 1991 թվականին վերաբերող փաստաթղթեր:
Նշվում է նաև, որ նիստին մասնակցել են այսպես կոչված ՛՛տուժողները՛՛ և նրանց ՛՛իրավահաջորդները՛՛:
Հաջորդ շինծու դատական նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին:


