շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Բաքվում շարունակվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը

Բաքվում շարունակվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը

Այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս անգամ դատարանում ելույթ են ունեցել ՛՛փաստաբանները՛՛, որոնք դիմել են ՛՛դատարանին՛՛՝ ՛՛արդարացման դատավճիռներ՛՛ կայացնելու առաջարկով։

Ինչպես հաղորդվում է՝ դատական հաջորդ կեղծ նիստը կանցկացվի դեկտեմբերի 4-ին:

  • Կիսվել: