կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին

Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին

Բաքվի վարքագիծն անընդունելի է, այդ ուղղությամբ մեր միջազգային գործընկերների հետ կապերը կակտիվացնենք, թեև բավականին աշխատանք ենք տանում գերիների մասով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ ԼՂ նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու և հայ գերիների մասին:

«Բաքվում պահվող մեր հայրենակիցների իրավունքների մասով և այն, ինչ այս պահին ադրբեջանցիները հրապարակել են կամ հարցազրույցները պետք է հրապարակեն, անընդունելի եմ համարում, սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ կամ այն հարցազրույցը, որը այդ պայմաններում է տեղի ունենում»,- ասաց Բաքոյանը:

  • Կիսվել: