Բաքվի պահանջը՝ փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, ո՛չ պահանջ է, ո՛չ էլ պայման. Սիմոնյան
Բաքվի պահանջը՝ փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, ո՛չ պահանջ է, ո՛չ էլ պայման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է պետք անել խաղաղության պայմանագիր կնքելու համար, Սիմոնյանը նշեց, որ անհրաժեշտ է ադրբեջանական կողմի ցանկությունն ու կամքը, եւ կողմերը մոտ են դրան հասնելուն։
«Դուք ասում եք պայման, բայց ես դա կանվանեի անհանգստություն։ Նրանք ուզում են, որ ամեն ինչ թղթի վրա գրվի, որպեսզի նոր պատերազմի պատրվակ չլինի։ Սա իրականում լավ ցանկություն է։ Այլ բան է, որ մենք կարծում ենք, թե հարցի բարձրացումը անտեղի է, եւ որ հարցը լուծված է։ Բոլորը կարծում են, որ Հայաստանն ամեն ինչ արել է, նույնիսկ իր հնարավորություններից ավելին, խաղաղություն հաստատելու համար, եւ, թեեւ փխրուն, խաղաղություն հաստատվել է»,ասաց նա:
ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ «գլխավորն այն է, որ երկրում խաղաղություն լինի։ Վրաստանի հետ պայմանագիր չկա, բայց կա խաղաղություն»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ երկարատեւ խաղաղությունը ժամանակ է պահանջում, որպեսզի ցանկացողները կարողանան որոշ պահի վերադառնան Լեռնային Ղարաբաղ։
«Գրեթե երկու տարի կրակոցներ չեն եղել. անկախությունից ի վեր նման բան տեղի չի ունեցել»,-ասաց ԱԺ նախագահը:


