երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Բաքվի և Երևանի ուղիղ շփումները դադարեցվել են. Բայրամով

Բաքվի և Երևանի ուղիղ շփումները դադարեցվել են. Բայրամով

Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» (չակերտները՝ խմբ) հետևանքով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ շփումները դադարեցվել են։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ Բաքվում բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին «վերադարձնել» (չակերտները՝ խմբ) բանակցային սեղանի շուրջ. Այս ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

  • Կիսվել: