կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բաքվի դատարանը հերթական անգամ մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները

Բաքվի դատարանը հերթական անգամ մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքները

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ դատական ֆարսը։ Մասնավորապես՝ այսօրվա նիստում դատարանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքները։

Վարդանյանը այսպես կոչված ՛՛քննության փուլում՛՛ բողոք է հայտնել թարգմանիչներից և դատական կոլեգիայից բացարկ պահանջել, սակայն դատարանը դրա համար հիմքեր չի գտել:

Բացի դրանից, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դատարանում կրկին շինծու ՛՛տուժողներ՛՛ են ՛՛ցուցմունք՛՛ տվել։

Հաջորդ կեղծ ՛՛դատական նիստը՛՛ նշանակվել է հուլիսի 29-ին:

  • Կիսվել: