երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բաքուն հերքում է, թե խոչընդոտում է խաղաղ գործընթացը

Բաքուն հերքում է, թե խոչընդոտում է խաղաղ գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքում է, թե Բաքուն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ ու խոչընդոտում է խաղաղ գործընթացը, ինչպես հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ադրբեջանի արտգործնախարարությունը Երևանին մեղադրում է «կեղծավորության» մեջ՝ «նույնքան անհիմն» որակելով հայկական կողմի պնդումները, որ Բաքուն խախտում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունները:

«Չնայած այն հանգամանքին, որ Պրահայի և Սոչիի համաձայնությունները նախատեսում են բոլոր խնդրահարույց հարցերի քննարկում և լուծում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, հայկական կողմը չի հրաժարվել տարածքային պահանջներից Ադրբեջանի նկատմամբ և, ինչպես երևում է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակից, շարունակում է գործողություններ իրականացնել Ադրբեջանի ինքնիշխանության դեմ», - ասված է հայտարարությունում:

Բաքուն պնդում է , որ «հենց հայկական կողմն է առաջ քաշել այն պայմանները, որոնք խոչընդոտել են դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպումը, նաև դեկտեմբերի 23-ի մոսկովյան հանդիպմանը մեկնելուց Հայաստանի արտգործնախարարի հրաժարվելը հստակ ցույց է տալիս, թե կոնկրետ ով է խոչընդոտում խաղաղության գործընթացը»:

  • Կիսվել: