երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բաքուն Երևանից ակնկալում է կոնկրետ առաջարկներ՝ խաղաղության պայմանագրի շուրջ․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն Երևանից ակնկալում է կոնկրետ առաջարկներ՝ խաղաղության պայմանագրի շուրջ․ Ադրբեջանի ԱԳՆ

՛՛Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է՛՛,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

՛՛Դա արտացոլվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի առաջարկների վերաբերյալ հայտարարության մեկնաբանություններում։

Մենք հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։
Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը համապատասխան առաջարկություններ է արել և պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ։
Եթե ​​Հայաստանը նույնպես լրջորեն է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքին միտված բանակցություններ՛՛,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: