չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Բաքուն Երևանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն է տեսնում․ Բայրամով

Բաքուն Երևանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն է տեսնում․ Բայրամով

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կարծում է, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներից հետո խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն կա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Վերջինս կրկին մեղադրել է հայկական կողմին, թե «Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից՝ հակառակ եռակողմ հայտարարության: Ականի վտանգը դեռ պահպանվում է»,- ասել է նա:

Բայրամովն ասել է, որ օգոստոսի 31-ին կայացած հանդիպմանը նշվել է, որ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերին:

«Բայց պետք է հաշվի առնել, որ դրանից հետո տեղի է ունեցել չպլանավորված քառակողմ հանդիպում։ Ուստի հաջորդ եռակողմ հանդիպման մասին դեռ տեղեկություն չկա»։

  • Կիսվել: