Բաքվում շարունակում են ինտենսիվորեն շրջանառել «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» թեման
Բաքվում շարունակում են ինտենսիվորեն շրջանառել «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» թեման, ու այդ նապատակով ակտիվ միջոցառումներ են կազմակերպում։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվում մեկնարկել է «Վերադարձի իրավունքը միջազգային խաղաղության և համագործակցության համատեքստում» կոնֆերանսը։
«Կոնֆերանսի նպատակն է գիտականորեն ուսումնասիրել և գնահատել Արևմտյան Ադրբեջանից արտաքսված անձանց՝ արժանապատվորեն հայրենիք վերադառնալու իրավունքը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային անվտանգության համատեքստում»,-նշել են կոնֆերանսի կազմակերպիչները։


