երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բաքուն աջակցում է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ Ալիև

Բաքուն աջակցում է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ Բաքուն աջակցում է Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, խաղաղության կողմնակից է Հարավային Կովկասում և կարծում է, որ շատ լավ հնարավորություններ կան տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:

Նշվել է նաև, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կարող է «արդյունավետ հարթակ» դառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահություն ձևավորելու առումով։

  • Կիսվել: