կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բանակցություններից ես գոհ չեմ, գոհ չեն նաև Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Պուտինը, բայց բանակցությունները պետք են․Աղազարյան

Բանակցություններից ես գոհ չեմ, գոհ չեն նաև Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Պուտինը, բայց բանակցությունները պետք են․Աղազարյան

Բանակցություններից ես գոհ չեմ, գոհ չէ Նիկոլ Փաշինյանը, գոհ չէ Ալիեւը, Մակրոնը, Պուտինը, ոչ ոք պգոհ չէ, բայց բանակցությունները պետք են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Բանակցությունների ընթացքում մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել  Արցախ- Ադրբեջան հարաբերություններից, որովհետև Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է, իսկ մենք որպես պետություն պարտավոր ենք անել հնարավորը օժանդակելու մեր հայրենակիցներին: Ես չեմ հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից եւ որպես պատգամավոր պարտավոր եմ ամեն ինչ անել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար»,-ասաց Աղազարյանը:

  • Կիսվել: