Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ. Դավիթ Տոնոյան
Բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Կնքվել է նաեւ 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը որ տարիներ շարուանակ մեզ չի հաջողվել իրականացնել, բայց հիմա իրականություն դարձավ»,- ասաց նախարարը` հավելելով, որ կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
Նախարարը հավելել է, որ իրեն ոգեշնչել է նաեւ հայ-ռուսական մասնավոր կազմակերպությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում:
Խոսելով ադրբեջանական կողմի բողոքների մասին առ այն, որ Ռուսաստանը տավուշյան գործողություններից հետո ինքնաթիռով սպառազինություն է տեղափոխում Հայաստան` Տոնոյանը ասել է. "ՌԴ-ն Հայաստանի համար հիմա ռազմական նշանակության բեռ չի տեղափոխում. մենք դա անում ենք ինքնուրույն":
Անդրադառնալով աշխարհազոր ստեղծելու ՊՆ-ի նախաձեռնությանը` նախարարը նշել է, որ աշխարհազորային ստորաբաժանումներ առաջնահերթության կարգով կստեղծվեն սահմանապահ բնակավայրերում ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով:
Ինչ վերաբերվում է թուրք-ադրբեջանական համագործակցությունը, ապա ըստ Տոնոյանի, դա մտահոգիչ է և ոչ միայն մեզ համար:


