երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բանակցային գործընթացի վերաբերյալ քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունն ուժի մեջ է. Փաշինյանը՝ ընդդիմադիրների՝ ԱԺ վերադառնալու մասին

Բանակցային գործընթացի վերաբերյալ քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունն ուժի մեջ է. Փաշինյանը՝ ընդդիմադիրների՝ ԱԺ վերադառնալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորվորները որոշել վերադառնալ ԱԺ: Այս մասին վարչապետն ասաց այսօր Հանրային ՀԸ-ի եթերում:

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող են կայացնել որոշում չմասնակցել, կարող են կայացնել որոշում մասնակցել: Դա պետք է նայել բնականոն ընթացքի մեջ:

Քանի որ նախորդ հանդիպումներում տարբեր առիթներով անդրադարձ եղել է, ուզում եմ ասել, որ նաև բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը կիսելու և քննարկումներ ունենալու իմ պատրաստակամությունը շարունակում է մնալ ուժի մեջ: Համոզված եմ, որ այն ամբողջ տեղեկատվությունը, որ կա բանակցային գործընթացի մասին, որևէ մեկին այդ տեղեկատվությանը ծանոթանալուց հետո հիմք չի կարող տալ՝ ասելու, որ մենք ՀՀ շահերին հակասող որևէ գործողություն ենք ձեռնարկել»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

  • Կիսվել: