Բագրատ Սրբազանը շարունակում է հանրահավաքը՝ ուղիղ
Ըստ մեր տեղեկությունների՝ նա թաքնվել է Կառավարության շենքում, ու հիմա մենք գնալու ենք այնտեղ ու պատասխան պահանջենք այս ապօրինության համար։ Եթե այնտեղ նպատակահարմար չլինի, վերադառնալու ենք այստեղ:
Այս մասին այսօր ԱԺ շենքի մոտ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին:
Նա նաև հայտարարեց, որ վաղը ժամը 9.30 բոլորին սպասում է Կառավարության շենքի մոտ:
՛՛Վաղն առավոտյան ժամը 10։00-ին Կառավարության նիստ է․ մեկ մարդու պես պետք է լինենք այնտեղ՛՛,-ասաց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով. ՛՛Այդ մարդը պետք է հասկանա, որ հատկապես այսօրվա եղածից հետո ինքն այլևս անելիք չունի՛՛:



