ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր շահերին․ Մնացականյանը՝ «Կրոնական ազատության միջազգային ալյանսի» մասին

Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր շահերին․ Մնացականյանը՝ «Կրոնական ազատության միջազգային ալյանսի» մասին

«Կրոնական ազատության միջազգային ալյանսը» կազմակերպություն չէ, այլ միավորում է որոշ երկրների, որոնք աշխատում են այդ թեմայի շուրջ՝ յուրաքանչյուրն իր նախաձեռնությամբ ու գերակայություններով: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳՆ ղեկավար Զոհրաբ ՄՆացականյանը։

Պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե ինչ առաքելություն ունի «Կրոնական ազատության միջազգային ալյանսը», որն ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնություններից է, և որին Հայաստանը միացել է հունիսի 12-ին, նախարարը նշեց․

«Նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալիս աշխատել բարեկամ երկրների հետ և առաջ տանել ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը և տարբեր ծրագրերի, տարբեր երկխոսության ամրապնդմանը:

Արտաքին քաղաքականություն իրագործելիս Հայաստանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ համագործակցելով մեկ գործընկերոջ հետ՝ Հայաստանը երբեք դա չի անում որևէ այլ գործընկերոջ հաշվին: Բացառվում է, որ մենք ներգրավենք մի գործառույթի մեջ, որը վնասի մեր շահերին»:

  • Կիսվել: