հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Բացառված է, որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ հայտնել․ Փաշինյան

Բացառված է, որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ հայտնել․ Փաշինյան

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ՔՊ խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը; Այս մասին ՔՊ նիստից հետո ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Արթուր Հովհաննսյանը շուտ հեռացել՝ Փաշինյանն ասաց, որ օրակարգում այլ հարցեր էլ կային, դրանք էին քննարկում։
Հարցին, ինչու խորհրդարանի ղեկավարությունը փոխվեց՝ նա պատասխանեց․ «Փակ գաղտնի քվեարկություն է եղել։ Բացառված է, որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ հայտնել, քննարկումներին էլ չեմ մասնակցել, լսողի դերում եմ եղել, ոչ անձնական ոչ կոնֆիդենցիալ որևէ թեկնածուի վերաբերյալ կարծիք չեմ ասել»,-ասաց նա։

  • Կիսվել: