շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի անդամի լիազորությունները վայր է դնում

Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի անդամի լիազորությունները վայր է դնում

Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ անդամի իր լիազորությունները դադարեցնելու համար։

Նշենք, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի համաձայն՝ Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարում են, եթե նա այդ մասին դիմում է ներկայացրել։

Պիպոյանն «Բաց հարթակ» հաղորդման ընթացքում մեկնաբանել է, որ թեև ինքը հեռանում է, բայց գտնում է, որ Հանրային խորհուրդն անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար։


  • Կիսվել: