ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի նյութերը ՀՔԾ-ում են

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի նյութերը ՀՔԾ-ում են

Ազգայն ժողովում մայիսի 8-ին պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նյութերը Հատուկ քննչական ծառայությունն արդեն ստացել է, InfoPort.am-ին տեղեկացրեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից։

«Արդեն ստացել ենք ծեծկռտուքի վերաբերյալ նյութերը։ Այժմ նյութեր են նախապատրաստվում»,-տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քնարկման ժամանակ ծեծկռտուք էր առաջացել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև, որին միջամտել էին նաև այլ պատգամավորներ։

Երեկ Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ միջադեպով պետք է զբաղվեն իրավապահները, քանզի հարցը արդեն գտնվում է իրավական տիրույթում:

  • Կիսվել: