շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորների մատները կտրես ինձ համար չեն քվերակի, պետք է լինի մարդ, որն ընկալելի կլինի բոլորի համար․ Ռոբերտ Քոչարյան

ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավորների մատները կտրես ինձ համար չեն քվերակի, պետք է լինի մարդ, որն ընկալելի կլինի բոլորի համար․ Ռոբերտ Քոչարյան

Ես հասկանում եմ, որ այս խորհրդարանում ՔՊ–ական պատգամավորների մատները կտրես, ինձ համար չեն քվերակի, սա բոլորս հասկանում ենք։ Սա նշանակում է, որ իշխանափոխություն կարող  էլ լինել կամ նոր ընտրություններով, կամ խորհրդարանով։

Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հիմա եթե խոսքը գնում է խորհրդարանի միջոցով նոր վարչապետ ընտրելուն, դա պետք է լինի այնպիսի թեկնածու, որն իրենց համար ընկալելի է, որն ընկալելի է նաև ընդդիմության  համար։ Այլ մոդել ուղղակի չկա, կա, բայց ուրիշ մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծամասնությանը ընտրել հանրության կողմից ցանկալի թեկնածու, ըստ էության, այն, ինչ եղավ 2018–ին՝ տասնյակ–հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը և պարտադրում են ընտրել իրենց ցանկալի թեկնածուն, այսօր դա չկա, վաղը կարող է լինել»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը

Ըստ Քոչարյանի՝ հիմա, եթե այսօր խոսվում է ավելի թեթև փոփոխության մասին, փոփոխությունը սա է․«Բոլորս հասկանում ենք, որ ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, ոչ ինձ, ոչ էլ որևէ մեկին ռադիկալ ընդդիմությունից։ Պետք է բանակցողի փոփոխություն, պետք է մի մարդու փոփոխություն, որը բաժանեց բոլորին, պետք է մարդ գա, որը կմիավորի բոլորին»։

  • Կիսվել: