շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելությամբ կմեկնեն Մինսկ

ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելությամբ կմեկնեն Մինսկ

Խորհրդարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ  (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը:

Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 9-ին:

Բելառուսի նախագահի պաշտոնում ընտրվելու համար իր թեկնածությունն առաջադրել է 5 թեկնածու` Ալեքսանդր Լուկաշենկոն, Աննա Կանոպացկայան, Սերգեյ Չերեչենը,  Անդրեյ Դմիտրիևը և Սվետլանա Տիխանովսկայան:

  • Կիսվել: