ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱԺ նախագահը պիտի մեկնարկի խորհրդակցությունների շարք և հանդես գա հայտարարությամբ, որին պիտի միանան բոլոր քաղաքական ուժերը. Բաբաջանյան

ԱԺ նախագահը պիտի մեկնարկի խորհրդակցությունների շարք և հանդես գա հայտարարությամբ, որին պիտի միանան բոլոր քաղաքական ուժերը. Բաբաջանյան

Հայաստանի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով Ազգային ժողովի նախագահը երկուշաբթի օրը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հանուն Հանրապետության՛՛ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը:

՛՛Պետք է արտահերթ նիստ հրավիրի և հանդես գա հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սեփական անվտանգային, ռազմական, քաղաքական հանձնառությունները, ստանձնած պարտավորությունները անկաշկանդ և ազատորեն ընտրելու կամ փոխելու ազատությունը, արցախահայության անվտանգության և իրավունքների, ինչպես նաև անվտանգ և խաղաղ կենսագործունեության համար անհրաժեշտ սահմաններում Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի են, և որ Հայաստանի պետությունը հանձնառու է ու հետամուտ դրանց։

Այդ հայտարարությանը պետք է միանան հայկական բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և հետագա պայքարը պետք է ուղղեն այդ հայտարարության իրագործման նպատակին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: