Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները և այլ հարցեր
«Այսօր ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ընդունել ենք Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Դեսպանի հետ քննարկել ենք պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակներում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։


