շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
ԱԺ խորհրդի սպասվող նիստը որպես նվաճում ներկայացնելը էժան և պարզունակ մանիպուլյացիա է. Արփի Դավոյան

ԱԺ խորհրդի սպասվող նիստը որպես նվաճում ներկայացնելը էժան և պարզունակ մանիպուլյացիա է. Արփի Դավոյան

ԱԺ խորհրդի, այսօր կայանալիք նիստը, որպես նվաճում ներկայացնելը էժան և պարզունակ մանիպուլյացիա է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ նշելով իր՝ նման կարծիքի պատճառը. «Որովհետև ԱԺ հերթական քառօրյայի նախորդ օրը, 16։00-ին, միշտ, տեղի է ունենում ԱԺ խորհրդի նիստ»։

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք։

Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․

Քայլ 1.

Մեր պահանջով  Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը  18։30-ին,  կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։

Քայլ 2.

Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները,  պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

Քայլ 3.

Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը»։

  • Կիսվել: