շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ դիմաց ցուցարարները ՔՊ պատգամավորներին մինչև 01։15 ժամանակ տվեցին

ԱԺ դիմաց ցուցարարները ՔՊ պատգամավորներին մինչև 01։15 ժամանակ տվեցին

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ընթացքում 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է գան եւ անվստահություն հայտնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

«Այստեղ հիմա գալիս են պատգամավորները, ժողովուրդը ձեզ մեկ ժամ է տալիս։ Ստորագրած թուղթը բերում եք, որ անվստահություն եք հայտնել այս ճիվաղին. բերում եք եւ մնացածը մեր գործն է։ Հայաստանը Սիրիա չի լինելու, Հայաստանն ազատագրվելու է»,- ասաց Կարին Տոնոյանը։

Հակառակ դեպքում նշել են, որ գնալու են բոլոր պատգամավորների տուն։

  • Կիսվել: