հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ աշխատակազմի աուդիտի արդյունքում բացահայտվել են համակարգային թերացումներ ու խախտումներ

ԱԺ աշխատակազմի աուդիտի արդյունքում բացահայտվել են համակարգային թերացումներ ու խախտումներ

Ազգային Ժողովի աշխատակազմի 2017-2018 թթ. գործունեության աուդիտով արձանագրվել են համակարգային թերացումներ և խնդիրներ են արձանագրվել 9 ուղղությամբ՝ տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը՝ հավելելով, որ դրանք առնչվում են վերահսկողության և արդյունավետ կառավարման համակարգերի բացակայությանը բազմաթիվ ոլորտներում:

«Ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 2017-2018 թթ. գործունեության արտաքին անկախ աուդիտը, որն իրականացնում էր աուդիտի ոլորտում համաշխարհային լավագույն քառյակի մեջ ներառված ընկերություններից մեկի կողմից:

Անկախ աուդիտորի կողմից արձանագրվել են 9 ուղղությամբ տեղ գտած համակարգային թերացումներ, խնդիրներ: Համակարգային թերացումներն ու խնդիրներն առնչվում են վերահսկողության և արդյունավետ կառավարման համակարգերի բացակայությանը բազմաթիվ ոլորտներում:

Մասնավորապես՝

գնումների գործընթացների կազմակերպում.
ա
վիատոմսերի ձեռք բերում.
գ
ործուղումների օրապահիկների տրամադրում.
ծ
առայողական մեքենաներին վառելիքի տրամադրում և օգտագործման վերահսկողություն,
մատակարարման պայմանագրերի պահանջների անվերահսկելիություն.
կ
ադրերի կառավարում և փաստաթղթավորում.
ներքին աուդիտի անկախության բացակայություն:


Պետք է փաստեմ, որ նախկինում արձանագրված որոշ թերացումներ արդեն իսկ վերացված են, իսկ որոշ մասով իրականացվում են աշխատանքներ, սահմանված է ժամանակացույց դրանք վերացնելու ուղղությամբ»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

 

 

  • Կիսվել: