շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ազգային ժողովում քննարկում են Կենտրոնական բանկի թեկնածուի ընտրության հարցը

Ազգային ժողովում քննարկում են Կենտրոնական բանկի թեկնածուի ընտրության հարցը

Այս պահին Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի թեկնածության ընտրության հարցը։ Թեկնածուն Մարտին Գալստյանն է, որին առաջարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։  Մարտին Գալստանը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է:

Նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց իշխանական խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար, իսկ ընդդիմադիր խմբակցություններին՝ արդյունավետ քննարկումների համար։

Գալստյանն անդադարձավ ստեղծվա ճգնաժամային իրավիճակին ասաց, որ հաղթահարմանը պետք է արձագանքել արագ և անել անհրաժեշտ ամեն ինչ։

«Շոկերը մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են լինելու, դրանք լինելու են ավելի հաճախ, ավելի անկանխատեսելի և ուժեղ: Նման միջավայրում, հսկայական անորոշությունների ներքո, մարդիկ կարիք ունեն կայացնելու որոշումներ, կազմակերպությունները՝ կազմելու պլաններ, կառավարությունները՝ մշակելու ռազմավարություններ: Եվ այդ ամենը անելու համար իրենց պետք է հենման կետ, որից հայացք նետեն ապագային: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն և ֆինանսական համակարգը կաշխատի անխափան: Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձևավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են, և կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունության սպառնալիքների մասին», ասաց թեկնածուն:

Այժմ Գալստյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

  • Կիսվել: