Ազգային ժողովում ձայնային նռնակների առկայությունը մեզ չի անհանգստացնում․ Վազգեն Մանուկյան
Ազգային ժողովում ձայնային նռնակների առկայությունը մեզ չի անհանգստացնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հարահավաքը:
«Կարծում եմ, որ դա ավելի շուտ վախեցնելու համար է, քան՝ օգտագործելու: Եթե իր իշխանությունը պահելու համար 5000-7000 մարդ տարավ սպանդանոց, ժողովրդի վրա մի քանի գռանատ գցելն իր համար խնդիր չէ»:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում դիպուկահարների առկայությանը, Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է ու ուզում է վախեցնել, իսկ վախեցած ղեկավարրը երկրին որևէ լավ բան բերել չի կարող: