շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազգային ժողովն ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարություն է ընդունում (ուղիղ)

Ազգային ժողովն ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարություն է ընդունում (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի տրածքի վրա հարձակման փաստի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:

Նշենք, որ նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողներին հայտնել է, որ իրենք ունեն հայտարարության այլընտրանքային նախագիծ, եթե իրենց առաջարկները չընդունվեն միասնական նախագծում, իրենք կներկայացնեն այլընտրանքային նախագիծը:

Նա նաեւ հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու այդ նիստին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմն ունի 49 զոհ եւ այդ թիվը վերրջնական չէ:

  • Կիսվել: