երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները երեք նոր պատգամավոր ունեն

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները երեք նոր պատգամավոր ունեն

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները երեք նոր պատգամավոր ունեն։ Այսպես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի փոխարեն Մարտուն Գրիգորյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը։
 
Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Ղազինյանի փոխարեն Արգիշտի Գևորգյանը և Գառնիկ Դանիելյանը պատգամավորական մանդատ ստացան։
Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյա նիստին ներկա են նաև ընդդիմադիր պատգամավորները։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը
Հուլիսի 4-ին էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էր հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Իսկ հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

  • Կիսվել: