ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին իրենց տոներին կտրվի արձակուրդ․ Օրենքն ընդունվեց

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին իրենց տոներին կտրվի արձակուրդ․ Օրենքն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի հեղինակած օրենքի նախագիծը։ Պատգամավորն այս նախագծով առաջարկում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի:

Այս նախագծին այսօր ԱԺ նիստում կողմ քվեարկեց 114 պատգամավոր, ձեռնպահ էին 3-ը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի քան, տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել:

  • Կիսվել: