ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր հաստատված գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում. Փաշինյան

Այսօր հաստատված գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում. Փաշինյան

Գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներիր գործունեությունը։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ, խոսելով գերիների վերադարձի մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա ես շեշտում եմ նաև մեր ռուս գործընկերների հետ հանդիպնման ընթացքում։ Այսօր հաստատված գերիների 90 և ավել տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Սա սկզբունքային հարց է, և մենք առաջին հերթին, և ՌԴ-ն ու միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն, որպեսզի ապահովենք մեր գերեվարված եղբայրների վերադարձը՛՛։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է քաղաքական շահարկման առարկա դարձնել հումանիտար հարցերը։

 

  • Կիսվել: