հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ

Այսօր առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ

Այսօր առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ: Նրանք վահաններով զինված պատ են կազմել ու փակել դեպի Դեմիրճյան փողոց մտնող ճանապարհը: Ենթադրվում է, որ դրանով ապահովում են պատգամավորների անարգել մուտքը Ազգային ժողովի շենք:

Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք վանկարկում էին «Նիկոլ դավաճան»։ Այսօր եւս քաղաքացիները սկսել են հավաքվել ԱԺ շենքի մոտ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի պահանջը ստորագրել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, պետք է ՔՊ-ից եւս 18 պատգամավոր ստորագրի, որպեսզի գործընթացն սկսվի:

Երեկ նույն պահանջով ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Գյումրիում, Ստեփանակերտում, նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց:՜

Նշենք, որ այսօր ԱԺ-ում պետք է շարունակվի ԱԺ նիստը:

  • Կիսվել: