կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին

Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀԱԵ եպիսկոպոսների՝ քաղաքացիներին Մայր Աթոռ հրավիրելուն հաջորդած Իշխան Սաղաթելյանի, Նարեկ Կարապետյանի, Լևոն Քոչարյանի հայտարարություններին:

«Նրանք այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին՝ Շարքային Ռայանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին՝ «ազգային արժեքը վտանգված է» պաթոսային կարգախոսով:

Մտածեցի՝ նորից վերընթերցեմ տասը պատվիրանները: Դժվարությամբ գտա մեկը, այն էլ շատ վստահ չեմ, որ սրանք խախտած չլինեն:

Պատվիրաններ.
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):
3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես (Ելից. 20:7):
4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն (Ելից. 20:8):
5. Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):
6. Մի սպանիր (Ելից. 20:13):
7. Մի շնանար (Ելից. 20:14):
8. Մի գողանար (Ելից. 20:15):
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):
10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր (Ելից. 20:17):

Հ.Գ. Կտրիճն էլ դուրս գա սրանց ընդառաջ, լրիվ կլինի կաստում-շլվար)»,- գրել է Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները կոչ են արել միանալ իրենց Մայր Աթոռում՝ ՛՛Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով՛՛:

  • Կիսվել: