Այսինքն՝ Կաթողիկոսը, երբ նույն անձին քահանա էր օծում, իրավունք ուներ, իսկ կարգալույծ անել՝ ո՞չ. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ Հովհաննավանքում նկարահանված տեսանյութին, որտեղ վերջինս պնդում է, Կաթողիկոսն ամուսնացած է, և ինքը կարող է դա ապացուցել:
«Դիտեցի Հովհաննավանքի տեսանյութերը և կարգալույծ հռչակված նախկին քահանայի խոսքը:
Ի՞նչ էր պնդում նա, որ Կաթողիկոսը իրավունք չունի իրեն կարգալույծ անել… Այսինքն, Կաթողիկոսը, երբ նույն անձին քահանա էր օծում իրավունք ուներ, բայց, երբ նույն քահանային կարգալույծ է անում, իրավունք չունի՞… սա ի՞նչ տրամաբանություն է»,- գրել է Մարուքյանը:
Նշենք, որ նախկին հոգևորական Տեր Արամն այսօր հայտարարել է. ՛՛Տեղեկություններ ունեմ, որ կաթողիկոսն ամուսնացած է։ Իմ տեղեկությունները ճշտված են, 100 տոկոսանոց են։ Եթե Մայր Աթոռը կամ կաթողիկոսը կասկածում են, կարող են դիմել դատարան, և ես դատանում կհաստատեմ՛՛։


