երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվություն տրամադրելուն. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին

Այս պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվություն տրամադրելուն. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության մասին

Այս Զատկի կիրակի, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին՝ հրապարակելով Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարությունը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Այս պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժ» չի նկատվել։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։

  • Կիսվել: