չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս պահին խնդիրը մասամբ լուծված է. Խոսնակը՝  հասարակական տրասնսպորտի աշխատանքի խաթարման մասին

Այս պահին խնդիրը մասամբ լուծված է. Խոսնակը՝ հասարակական տրասնսպորտի աշխատանքի խաթարման մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տարածել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հասարակական տրանսպորտի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին՝ նշելով, որ խնդիրը մասամբ լուծված է։
 
«Հարգելի համաքաղաքացիներ,
Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։
 
Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։
 
Երեւանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը եւ վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- մասնավորապես հայտնում է Հակոբ Կարապետյանը։

  • Կիսվել: