շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այս իշխանությունը չի կարող պատկերացնել, թե ինչ է իշխանությունը, պետությունը, պետականությունն ու ազգային շահը․ Աբրահամյան

Այս իշխանությունը չի կարող պատկերացնել, թե ինչ է իշխանությունը, պետությունը, պետականությունն ու ազգային շահը․ Աբրահամյան

Այս իշխանությունը չի կարող պատկերացնել, թե ինչ է իշխանությունը, պետությունը, պետականությունն ու ազգային շահը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Խնդիրը ես չեմ, թե ես ինչ եմ արել, մեր ժողովուրդը լավ ժողովուրդ է, ուղղակի պետք է շատ լավ պատկերացնի, թե միայնակ ես ինչ կարող եմ անել, կարող է լավ ստացվել, բայց երբ համակարգված մոտեցում չկա, չի կարող ոչ մի լավ բան լինել»,–ասաց Արա Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը խնդիրները չի բարձրացնում․«Վարչապետը արտերկրում էր, ի՞նչ արեց, կամ, ԱԳ նախարարը Թուրքիայում էր, ի՞նչ արեց, ոնց այդ խնդիրները չի բարձրացնում, ես զարմանում եմ, թե ոնց իր սիրտը չի ցավում։ Ադրբեջանը հինգ հարց է տվել, ես չգտա, թե մենք ինչ ենք արել, ցեղասպանությունը մոռացել են, Սփյուռք–Հայաստան կապ գոյություն չունի, մենք չկարողացանք, այսօրվա իշխանությունը կործանեց Սփյուռքը»։

Ըստ նրա՝ ինքը չի կարող չգալ և չօգնել,  Նոր տարուն արցախցի երեխաների է օգնել, որովհետև ժողովուրդը մեղավոր չէ, թե մենք ինչ իշխանություն ունենք։

«Մալիշկայում, մեր գյուղն է, ես փորձեցի օգնել, ես ասացի՝ օգնում եմ Տիգրան Ուրիխանյանի կուսակցությանը, բայց մենք ընտրություններին հավաքեցինք, 83 ձայն, այդ գյուղի կեսը մեր բարեկամներն են, կեսն էլ․․․ ամեն ինչով, ինչով ասես օգնում եմ, ամեն գնալուց տասնյակ հազարն դոլարներով ես օգնություն եմ ցույց տալիս, չեմ իմանում գազաֆիկացում, դպրոց, ինչ–որ բաներ եմ կառուցում։ Ես չեմ նեղանում մեր գյուղացիներից, այս մարդիկ ինչ վիճակում են, որ 87 տոկոս այօրվա իշխանությանն են ձայն տվել, ինչու՞, որ այս կյանքը ձեզ բերի։ Ես չեմ կարող դա հասկանալ, հայրենասիրությունը իշխանություն վերցնել և զոռով պահելը չէ, հայրենասիրութունը ազգի շուրջ հավաքվելն է, աշխատելը, ես ոչ մի բանի կարիք չունեմ, բայց այստեղ եմ»։

  • Կիսվել: