Այս ի՞նչ օրի հասանք, որ հայ ժողովրդի դեմ տեղեկատվական և հեգեբանական պատերազմների համակարգող Հաջիևը հանրայինի եթեր ստացավ իր ուղերձները փոխանցողի միջոցով. Մարուքյան
Ֆեյսբուքում տեսա, որ Պետրոս Ղազարյանը կիսվել է Արեգ Քոչինյանի հետ իր հարցազրույցի հղումով և հավելել. «Հայ փորձագետները վերադարձել են Բաքվից։ Ալիևի օգնական Հաջիևի ուղերձները»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ինչպե՞ս է ստացվում, որ Պետրոս Ղազարյանը հայ փորձագետի հետ Հ1-ի եթերում նստած քննարկում է Ալիևի օգնականի ուղերձները, իսկ հայ քաղաքական գործիչները հնարավորություն չունեն ամենադիտվող հաղորդաշարի տաղավարից իրենց ուղերձները հղելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Այս ի՞նչ օրի հասանք, որ հայ ժողովրդի դեմ տեղեկատվական և հեգեբանական պատերազմների ճարտարապետ ու համակարգող Հիքմեթ Հաջիևը հանրայինի եթեր ստացավ իր ուղերձները փոխանցողի միջոցով…»,-նշել է նա:



