ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս բզկտված վիճակում ընտրությունները, անկախ արդյունքից, ոչ մի պրոբլեմ չեն լուծելու. Վազգեն Մանուկյան

Այս բզկտված վիճակում ընտրությունները, անկախ արդյունքից, ոչ մի պրոբլեմ չեն լուծելու. Վազգեն Մանուկյան

Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան Հայաստանին չեն տալու, եւ անկախ արդյունքից ոչ մի պրոբլեմ չեն լուծելու: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ես կարծում եմ, որ իշխանությունների կողմից կրիմինալ  աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ մասնակցություն կունենան այս ընտրություններին»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» հրաժարվի պլան B-ից, որը ենթադրում էր ապստամբություն, Վազգեն Մանուկյանը ժպտալով ասաց. «Կարող է պլան C էլ ավելացնենք: Կարեւորը, որ հիմա գտնվում ենք պլան A-ի մեջ, եւ հարց չենք դրել, որ պլան B-ի: Հետո պլան B-ն ոչ թե առաջարկում են, այլ դա ինքն իրեն է լինում: Ապստամբությունները սովորաբար չեն նախապատրաստվում, դրանք լինում են ժողովրդի դժգոհության գագաթանակետի պահին»:

  • Կիսվել: