չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին. Մարգարյան

Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին. Մարգարյան

Հարձակումը Հայաստանի վրա Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Ըստ Մարգարյանի՝ Հայաստանն անցած տարվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել, որ Ադրբեջանը բռնի ուժով տարածքներ ձեռք բերելու անօրինական վարքագծի մեջ է:

Նա նշեց. ՛՛2021 թվականի մայիսի 14-ի, հուլիսի 29-ի և նոյեմբերի 16-ի նամակների միջոցով Հայաստանը խորհրդի անդամներին ահազանգել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումների մասին: Վերջին հարձակումները ցույց են տալիս, որ պատշաճ հաշվետվողականության միջոցառումների բացակայության պարագայում ագրեսիայի քաղաքականությունը, հավանական է, որ կշարունակվի և նույնիսկ կմեծանա իր մասշտաբով՛՛:

Մարգարյանը հավելեց, որ  նախկինում ուժի կիրառման արդյունքներով ոգևորված՝ Ադրբեջանն այժմ ձգտում է արդարացնել բռնությունը, ագրեսիան՝ ուժով տարածքներ գրավելու համար: Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստի ներկաներին հիշեցրեց, որ Ադրբեջանի այս հարձակումը հաջորդում է 2021 թվականի մայիսին և նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 45 քառակուսի կմ տարածք։

Ագրեսիայի այս գործողութունը, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով, տեղի է ունեցել տարբեր հարթակներում անցկացվող խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնց նպաստել են տարբեր դերակատարներ: Եվ Հայաստանն այդ բոլոր գործընթացներին բարեխղճորեն մասնակցել է՝ նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։

՛՛Հայաստանը հրապարակայնորեն պարտավորվել է աշխատել տարածաշրջանում խաղաաղության հաստատման ուղղութայամբ և արտահայտել է իր պատրաստակամությունը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ սկսելու մասնակցությունները։ Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին՛՛,-ասաց Մարգարյանը:

  • Կիսվել: