երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել. Կոտայքի մարզպետ

Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձավ մարտի 20-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաքին դպրոցահասակ երեխաների մասնակցությանը:

«Միայն մեր երկրում չէ, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,- ասաց մարզպետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ բարեկամական կապեր ունենալու վերաբերյալ դիտարկումներին՝ մարզպետն ասաց, որ ինքը Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամն է եղել նաև 2007 թվականին, 2008 թվականին, երբ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր: «Ես, լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ իմ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի:

Անդրադառնալով «Հրազդան բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և մասնակիցներից մեկի՝ դատարան դիմելուն՝ մարզպետն ասաց. «7 մասնակից է եղել, 7 մասնակիցներից 3-րդ փուլ, այսինքն՝ զարգացման ծրագիր ներկայացնելու փուլ է հասել միայն Վանեսյանը, հաղթահարել է գրավոր թեստի փուլը, հաղթահարել է բանավոր հարցերի փուլը: Ծրագրերի ներկայացման փուլը, որին մասնակցել ենք ես և հանձնաժողովի անդամները, եղել է փակ-գաղտնի քվեարկությամբ: Նա չի հաղթահարել այդ փուլը 5 կողմ, 2 դեմ ձայներով»:

  • Կիսվել: