երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանը գործարկվելու է 2025 թվականին․ Կառավարությունը որոշման մեջ փոփոխություններ կատարեց

«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանը գործարկվելու է 2025 թվականին․ Կառավարությունը որոշման մեջ փոփոխություններ կատարեց

Կառավարությունը փոփոխություններ կատարեց «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու, մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշման մեջ:

Դեռևս 2019 թվականից սկսված գործընթացի արդյունքներն արձանագրելով՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ խոսքը 200 մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մասին է:

«Արդեն ունենք հաղթող ընկերություն: Մրցութային նախապայմաններից էր, որ պետական ընկերություններից մեկն այս պրոցեսում ևս ունենա մասնակցություն: Բավականին խոշոր ներդրումային ծրագիր է՝ մոտավորապես 174 միլիոն դոլար»,- աասց Ավինյանը:

Կայանը կառուցվելու է Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում:

  • Կիսվել: