երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

«Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել, ես էլ ասում եմ այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ի՞նչ է նշանակում: Ադրբեջանի նախագահն ասել է՝ չգիտեմ որ թվի քարտեզում  Սևան չի գրած, գրած է ուրիշ անուն, և՞, ես էլ հարց եմ տալիս, որ ըտենց հետ ենք գնում, մինչև ո՞ր թիվ ենք հետ գնում»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին հայկական տեղանունների վերաբերյալ՝ Ադրբեջանի նախագահը կոշտ հռետորաբանություն է գործադրում՝ Սևանն անվանելով Գյոյչա, Վարդենիսը՝ Բասարգեչար:

  • Կիսվել: