չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ավստրիայում ՀՀ դեսպանատնից խնդրում են լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից

Ավստրիայում ՀՀ դեսպանատնից խնդրում են լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից

Ավստրիայում ՀՀ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում  խնդրում են լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՛ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝
00 43 (0) 1 522 74 79 105
Ավստրիայում ՀՀ դեսպանություն»:
 
Հիշեցնենք, որ նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան զոհեր:

  • Կիսվել: