հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աթենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին հույն պատմաբանի գրքի շնորհանդեսը

Աթենքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին հույն պատմաբանի գրքի շնորհանդեսը

Աթենքի Բացիուլաս հրատարակչության գրախանութում տեղի է ունեցել հույն պատմաբան Ալեքսանդրոս Պիղադասի «Ազգ ու ազգային փոքրամասնություններ․ Հայոց Ցեղասպանության ուսումնասիրություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Այս մասին հայտնեցին Հունաստանում ՀՀ դեսպանությունից: 

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ողջունել է սույն աշխատությունը և կարևորել դրա առանձնահատկությունները: Մասնավորապես, դեսպանն առանձնացրել է աշխատության մեջ ընդգծված այն հանգամանքը, թե որքան է Հայոց ցեղասպանությունը ազդել հունահայ համայնքի ձևավորման վրա: Դեսպանը նաև կարևորել է երիտասարդ գիտնականի կողմից առանձնացված այն միտքը, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն կարևորություն ունի պատմական հիշողության և արդարարության վերականգման համար, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և այդ իմաստով Ցեղասպանության ճանաչումը Ցեղասպանությունը գործածների իրավահաջորդների կողմից միայն կարող է խորհրդանշել տվյալ պետության և հասարակության հասունությունը:

Դեսպանը նաև անրադարձել է ՄԱԿ-Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած «Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի» կարևորությանը, և ընդգծել այն հանգամանքը, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ:
 
Գրքում ուսումնասիրվում են հայ ժողովրդի պատմության ցավալի էջերը, Ցեղասպանությանը նախորդած իրադարձությունները և հանգամանքները, միաժամանակ անդրադարձ է արվում հայկական սփյուռքի ձևվավորման գործընթացին, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված ջանքերին։ Գիրքն իր ուրույն դերակատարությունն ունի Հայկական հարցի, ինչպես նաև հայերին ծրագրված բնաջնջելու քաղաքականության շուրջ իմացության գործում:
 
Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես է եկել նաեւ Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ատենապետ Հարություն Սպարթալեանը։

  • Կիսվել: