ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ասում են, թե այլընտրանքային ճանապարհը բաց է ապրիլի 1-ից, գնանք տեսնենք, թե ոնց է բաց. Սարգսյան

Ասում են, թե այլընտրանքային ճանապարհը բաց է ապրիլի 1-ից, գնանք տեսնենք, թե ոնց է բաց. Սարգսյան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, ՛՛Միասին՛՛ շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան կանցկացնեն ապրիլի 11-ին: Այն կմեկնարկի ժամը 18-ին։ Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք նաև պարտավոր ենք գնալ Արցախ։ Վաղը չէ մյուս օրը` հինգշաբթի, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, ժամը 11։00-ին շարասյունով պատրաստվում ենք գնալ դեպի Ստեփանակերտ։ Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կարող են սեփական մեքենաներով գալ, թող գան։ Պետք է ևս մեկ անգամ հաստատենք, որ 120.000 մեր հայրենակից անտեր չէ։ Եթե այսօրվա իշխանությունը չի կարողանում պաշտպանել մեր ժողովրդի այդ հատվածին, ապա մենք պետք է դա անենք։ Ասում է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին– խմբ.), թե այլընտրանքային ճանապարհը բաց է ապրիլի 1-ից։ Գնանք տեսնենք, թե ոնց է բաց՛՛:

Նշենք, որ  այսօր ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և Արցախի անկախության ճանաչումը։ Ելույթների ընթացքում նրանք դիմեցին նաև ԱԺ–ին` Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ուղղությամբ գործնական քայլեր անելու համար։

  • Կիսվել: